Լենա Նազարյանը որդու մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը մայրիկ դառնալուց հետո որոշակիորեն նվազեցրել է քաղաքական գործունեության ակտիվությունը, սակայն շարունակում է զուգահեռել մայրությունն ու քաղաքականությունը։

Մայրիկ դառնալուց հետո Լենա Նազարյանը շատ հազվադեպ է բալիկի մասնակցությամբ հրապարակումներ անում, իսկ պատերազմից հետո, երբ Աննա Հակոբյանի հետ այցեր էր անում զոհվածների ծնողներին, ընդհանրապես իր երեխայի մասին չի ակնարկում սոցհարթակում։

Լենա Նազարյանի լռության պատճառը միանգամայն հասկանալի է։ Այսօր քաղաքական գործիչը կիրակին իր բալիկին է նվիրել՝ նրա հետ այցելելով երևանյան հայտնի ու սիրելի դարձած ամառային զբոսայգիներից մեկը, որն ամռանը միշտ մարդաշատ է։

Լենա Նազարյանն իրեն անցկացրած ժամանցից մի փոքրիկ կադր է հրապարակել, որը բավականին զվարճալի է։ Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է Լենա Նազարյանը իր բալիկին փորձում ուղղորդել դեպի ջրի շիթեր, սակայն բալիկն ամեն կերպ խուսափում է։

Վերջում ստացվում է այնպես, որ մայրիկն ավելի շատ է թրջվում։ Տեսանյութը կարող եք դիտել վարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: