Կարեն Միրզոյանը ծնունդով Ագարակից էր։ Նա մանկության տարիներին աչքի է ընկել ակտիվ ու ճարպիկ բնավորությամբ։ Մարդամոտ ու կենսախինդ երիտասարդը Ագրարային համալսարանում իր ուսումը կիսատ է թողնում, որ զինծառայության մեկնի։

Կարենի զինծառայությունը շատ լավ էր ընթանում, սակայն սկսվում է հայտնի արհավիրքով լի պատերազմը, որի ժամանակ ընկերների հետ զոհվում է նաև խիզախ ու քաղցր բնավորությամբ տղան՝ մեղրեցի Կարեն, որին այդպես էին կնքել ընկերները բնավորության համար։

Կարենի մայրը, որդեկորույս շատ մայրերի նման ուժ է հավաքել և նոր Կարեն լույս աշախրհ բերելու որոշում է կայացրել։ Լույս աշխարհ է եկել կրտսեր Կարենը։ Այս մասին իր հարթակում մեծ ուրախությամբ հայտնել է ընտանիքի բարեկամներից մեկը՝ Արմինե Դովլաթբեկյանը։

Նա գրել է․ Լավ լուրերի շարքից․ «Ծնվել է 44 օրյա պատերազմի Անմահ Հերոս Կարեն Միրզոյանիսսս եղբայրը` Կարենս։ Աստված օրհնի քեզ Կարեն ջան, մի փոքրիկ հրաշք է, դուք միայն նրան տեսնեք»։