Ֆրանսիական հանրահայտ «Խաղալիքը» միանգամից կինոկոմեդիան սիրվեց համայն աշխարհի կինոսեր հասարակության կողմից: Պատճառը ոչ միայն ռեժիսորի տված հետաքրքիր լուծումներն էին, սցենարի յուրահատկությունն ու հումորային բնույթը, այլ նաև դերասանական փայլուն խաղը: Ֆիլմի ռեժիսորի Ֆրենսիս Վեբերի մայրն, ի դեպ, հայուհի է եղել, իսկ հայրը՝ հրեա:

Հանրահայտ այս ֆիլմում լրագրող Ֆրանսուա Պերենի դերը մարմնավորող ֆրանսիացի հայտնի և տաղանդավոր դերասան Պիեր Ռիշարը իր փոքրիկ խաղընկերոջ հետ անհավանական ճկուն ու գեղեցիկ խաղի շնորհիվ ֆիլմը դարձրեց ֆենոմենալ ու հաջողված:

Այն սիրելի դարձավ աշխարհին նախ և առաջ այս դերասանական զույգի շնորհիվ: 1976 թվականից ի վեր այս ֆիլմը մեծ հաճույքով դիտվում է տարբեր տարիքի ներկայացուցիչների կողմից ամեն անգամ նոր հետաքրքրությամբ ու մեծ սիրով:

Տարիներ անց դերասանական ստացված զույգը որոշել է լուսանկարվել նույն դիրքով, ինչ ֆիլմում են եղել:

Արդյունքում այսպիսի գեղեցիկ ու պատմական լուսանկար է ստացվել, որն այնքան խորհրդանշական բնույթ ունի: