Ինչպե՞ս է 44-օրյա պատերազմում թևից զրկված Վարազդատը հարմարվել իր պրոթեզներին և բնականոն կյանքին․ ուշագրավ տեսանյութ

Սանեյան Վարազդատի պատմությանը շատերն են ծանոթ։ Երիտասարդը արցախյան մարտերի ժամանակ կորցրել է երկու թևերը, սակայն դա պատճառ չի դարձել, որ կորի Վարազդատի կամքի ուժն ու համառությունը։

Վարազադատը փոքր-ինչ ապաքինվելուց և տուն վերադառնալուց հետո սիրով ընդունել է ծնողների նվերը՝ իր սիրելի մակնիշի նոր մեքենան, որն էլ թևերի բացակայության պայմաններում փորձում է վարել և հաղթահարել տարածությունը։

Նրան այդ հարցում օգնում են ոտքերը։ Վարազդատը խոստովանում է, որ ոտքով վարելու սկզբում ոտքերը բռնվել են, սակայն հետո հաղթահարվել է նաև դա, որից հետո նա ծննդավայր Ծովագյուղից նույնիսկ Երևան է մեքենայով գնում-գալիս։

Վարազադատը կարողանում է օգտագործել նաև հեռախոս։ Կարողանում է սիրելի Սոնային նամակներ գրել ինքնուրույն։ Նա հիմա փորձում է լիարժեք հարմարվել բազմաֆունկցիոնալ պրոթեզների գործածությանը, որն այս պահին փոքր-ինչ բարդ է նրա համար, սակայն նույնպես հաղթահարելի է։ Մանրամասները՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: