Նունե Եսայանի ավագ զավակը՝ որդին, նախօրեին նշել է ծննդյան տարեդարձը։ Նա օրն անց է կացրել հարազտների, ընտանիքի անդամների և ընկերների հետ միասին՝ ունենալով հաճելի ու հագեցած ժամանց։

Այս մասին կարելի է գաղափար կազմել՝ դիտելով Նունե Եսայանի հարթակում տեղ գտած ծննդյան օրվանից արված կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես, ինչ պայմաններում և ում ընկերակցությամբ է երգչուհին նշել սիրելի որդու տարեդարձը։

Նունե Եսայանը մեկ անգամ չէ, որ ուրախությամբ պատմել է իր զավակների մշակութային նախասիրությունների մասին։

Նրա աղջնակը կարծես թե ժառանգել է հայրական գծի նկարչական տաղանդը, իսկ տղան սեր ունի դեպի երաժշտությունը։ Լուսանկարներում երևում է նաև, թե որքան բարձրահասակ է դարձել երգչուհու որդին։

Նա բավականին բարձրահասակ է իր մայրիկից։ Կադրերում կարելի է տեսնել նաև Նունե Եսայաին սկեսուրին, որը նույնպես ներկա է եղել տոնական օրվա հավաքույթին։