Իմ արևի շող․ ահա թե ինչ գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել սիրված դերասանուհի Անուշիկ Առաքելյանը դստեր հետ

Հայտնի դերասանուհի Անուշիկ Առաքելյանը հայտնի է իր սկզբունքային ու համարձակ կերպարով։ Նա հաճախակի իր տեսակետն ու կարծիքը բարձրաձայնում է՝ առանց մտահոգվելու, թե ինչպիսի արձագանք կստանա նրա խոսքը։

Անուշիկն այն անհատներից է, որ ինքն իր վրա շարունակաբար աշխատում է ու ինքնակատարելագործվում։ Նա մեծ բծախնդրությամբ է վերաբերվում իր մասնագիտությանը։

Անուշիկ Առաքելյանը տարբեր առիթներով խոսել է իր անձնական կյանքի և կենսակերպի մասին։ Անուշիկը որքան վաղ ընտանիք է կազմել, նույնքան վաղ էլ ամուսնալուծվել է՝ միայնակ պահելով ու մեծացնելով իր միակ դստերը։

Անուշիկը հիմնականում ինքնուրույն է հոգացել դստեր բոլոր հոգսերը, կրթության ու դաստիարակության կարցերը։

Նրա աղջիկը բավականին հասուն ու սիրունատես օրիորդ է դարձել։ Մայրը, տեղադրելով իր ու դստեր գեղեցիկ լուսանկարներից երկուսը, գրել է այսպես․ «Իմ արևի շող»։

Անուշիկի դստրիկն արտաքնապես բավականին նման է իր մայրիկին․ նա նույնքան սիրունատես ու նրբին արտաքին ունի։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: