Հայտնի դերասանուհի Անի Երանյանը միշտ էլ իր կերպարով ու կենսակերօով հետաքրքիր է եղել երկրպագուների համար։ Նրա հետևորդների քանակը չի նվազում, այլ հակառակը՝ օրեցօր աճում է։

Արտիստուհին էլ իր հերթին ժամանակ է գտնում երկրպագուներին ժամանակ տրամադրելու և նրանց հետ շփվելու համար։ Անին ինստագրամյան իր հատվածում հնարավորություն էր տվել, որ իրեն հարցեր ուղղեն։ Ինչպես կարելի էր գուշակել, հարցերը դարձյալ անձական բնույթի էին։

Օգտատերերից մեկը Անիի հարցրել է եղբայր ունենալու մասին։ Անին, որ մինչ այս խոսել էր հիմնականում ծնողների մասին՝ երբևէ չխոսելով քույր կամ եղբայր ունենալու մասին, բացառիկ լուսանկար է տեղադրել ի պատասխան, որտեղ երևում են եղբայրները։

Լուսանկարից պարզ է դառում, որ Անին երեք եղբայր ունի։ Արտիստուհին լուսանկարին կից գրել է․ «Իմերը»՝ կցելով ուժի սիմվոլ հանդիսացող նշան։ Ինչպես լուսանկարից է երևում, Անիի եղբայրները բավականին երիտասարդ են։