«Զոհված զինծառայողի եւ ոչ միայն զինծառայողի, ցանկացած ձեւով մահացած մարդու ընտանիքի անդամներին, հարազատներին զանգահարելուց առաջ ու հարցուփորձ անելուց առաջ լրագրողը պարտավոր է․․․»

Լիզա Ճաղարյանը գրել է․ «Հարգելի շատ հուզված լրագրողներ, զոհված զինծառայողի եւ ոչ միայն զինծառայողի, ցանկացած ձեւով մահացած մարդու ընտանիքի անդամներին, հարազատներին զանգահարելուց առաջ ու հարցուփորձ անելուց առաջ լրագրողը պարտավոր է նախապես ճշտել՝ այդ մարդկանց տեղեկացրե՞լ են, որ իրենց որդին կամ ամուսինը, կամ եղբայրը, կամ եղբոր տղան այլեւս ողջ չէ։

Որովհետեւ հեռախոսով նման զարհուրելի բոթ չեն հայտնում, եթե հայտնողի սրտի տեղում քարի կտոր չի։ Դա «ինֆորմացիա» չի, դա ԳՈՒՅԺ է, որն անսպասելի լսելուց հարազատի սիրտը կարող է կանգնել, կարող է ինֆարկտ ստանալ, կարող է խելագարվել։

Հնարավոր է, որ այդ մարդը տանը մենակ է, հնարավոր է` ծանր հիվանդ է, հնարավոր է` աննկարագրելի առողջ է, բայց սիրտ է` չդիմանա։

Սարսափելի չի՞, որ էս պարզագույն բաները ստիպված եմ բացատրել։ Հա՛, գիտենք, որ օրվա իշխանությունները ոչ խիղճ ունեն, ոչ մարդկայնություն։ Կասե՞ք` նույն կերպ վարվելով ինչով եք տարբերվում իրենցից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: