«Երևան-Թեհրան, Թեհրան-Երևան բոլոր ցամաքային ուղերթերն արդեն չեղարկվել են, անորոշություն է․․․»

Նարինե Դիլբարյանը գրում է․ «Փաշինյանն իր տարերքի մեջ է՝ «երջանկության» և տարածաշրջանային «խաղաղության» բանդագnւշանքների մասին է ճառախոսում Հայաստանյան ներկա իրականության մարտահրավերների հետ աղերս չունեցող կառավարության իր ծրագրի ներկայացման ընթացքում: Իսկ սույն «երջանկության» և «խաղաղության» համապատկերում, օգոստոսի 25-ի ուշ երեկոյից ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական մայրուղին, որ մեզ կապում է Իրանի հետ:

Այո՛, ճանապարհներ արդեն ՀՀ տարածքում փակում են ոչ միայն մինի և մակրո հեղափոխություններ կազմակերպող հպարտ և ոչ այնքան ՀՀ քաղաքացիները, այլև «հպարտ» ադրբեջանցի զինվորականները, ընդ սմին շրջափակման մեջ հայտնված հայկական մեքենաները տարհանվում են ՌԴ զինվորականների միջնորդությամբ, և հպարտ Ալիևը արդեն որերորդ անգամ բարձրաձայն հայտարարում է, որ Հայաստանն իր վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը, այսինքն՝ ինքնիշխան պետություն չէ, և ադրբեջանցիները բանակցելու են միայն ռուսների հետ:

Ի պատասխան խաղաղատենչ Փաշինյանը և իր թիմը առաջարկում են «հզոր» ինքնապաշտպանություն՝ չօգտվել Հայստան- Իրան միջպետական այդ ճանապարհից, որի երկու կողմերում արդեն կուտակվել են բազմաթիվ բեռնափոխադրող մեքենաներ, այլ օգտվել ինչ-ինչ հողածածկ ճանապարհներից, որոնք արագ ասֆալտապատվում են, իսկ Իրանի հետ ո՞ր ճանապարհներով են հաղորդակցվելու, թե արդեն միջանցք են բացելու և հայ-իրանական սահմանը հանձնելու թուրքերի վերահսկողությանը: Երևան-Թեհրան, Թեհրան-Երևան բոլոր ցամաքային ուղերթերն արդեն չեղարկվել են, անորոշություն է, հաղորդում են ԶԼՆ-ները, բեռնափոխադրումն արգելափակված է:

Ըստ Փաշինյանի՝ հանուն իրեն հրամցված «երջանկության» և «տարծաշրջանային խաղաղության» մենք պետք է չեղարկենք մեր փաստական ինքնշխանությունը: Նրանք լուծարեցին ՀՀ քարտեզագրման իստիտուտը, որպեսզի վիճարկելի մտքեր շրջանառեն և լվան ոմանց ուղեղները, թե Կապանի ճանապարհի, դիցուք, 21 կմ-ն Խորհրդային Միության ժամանակ ադրբեջանինն էր, և համատարած անգիտության տոնավաճառում ոչ ոք չի հարցնում Խորհրդային Միության ո՛ր քարտեզներով, ամեն հնգամյակ ԽՍՀՄ-ում քարտեզներ էին փոխվում, վարչատարածքային բաժանումներ անցկացվում, այդ ո՞ր քարտեզներն են Փաշինյանին այդպես «համոզել», որ Սյունիքում և Արցախում ադրբեջանականն է գերակա, և վերջ:

«Կապան տանող ճանապարհը, ՀՀ- Իրան միջպետական ճանապարհի 21 կմ-մ Ադրբեջան է, և վերջ» տրամաբանությունը անհեթեթ է: Միթե դժվար է հասկանալ, որ պատերազմի ձևական դադարը բնավ խաղաղություն չէ: Խաղաղություն չեն մուրում, ոչ իբրև ՄԱԿ-ի անդամ, ոչ էլ ՀԱՊԿ-ի: Խաղաղություն նշանակում է, որ քաղաքացին վստահ է իր տան, ընտանիքի, աշխատանքի, ունեցվածքի ներկա և ապագա անվտանգությանը, վստահ է, որ իր պետությունը միշտ կպաշտպանի իրեն և ոչ թե թշնամու հրահանգներին ականջալուր կլինի՝ իբրև վերին ատյանի ճշմարտություն

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: