Նաիրա Զոհրաբյանն այն մարդկանցից է, որը երեկ ներկա է գտնվել Արմեն Գրիգորյանի դատական առաջնանիստին և ակամա ականատես է եղել հայտնի պրոդյուսերի ցավալի մահվան տեսարանին։

Նա իր հույզերն անմիջապես դեպքից հետո արտահայտել է՝ պատմելով, թե ինչպես է սկսվել նիստը, ինչպես է իրեն դրսևորել Արմենը և այլ մանրամասներ։ Նրա համար կարևոր էր հատկապես այն փաստը, որ Արմենը նիստերի դահլիճ է մտել շատ ուրախ։

Պրոդյուսերը բավականին բարձր տրամադրություն է ունեցել և օդային համբույրներով ողջունել է բոլոր այն մարդկանց, որոնք եկել էին իրեն սատարելու։ Քիչ առաջ Ն․ Զոհրաբյանը նոր տեսանյութ է տեղադրել, որը նկարահանել է նիստին ներկա գտնված անձանցի մեկը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Արմենը ծափահարությունների ներքո զբաղեցնում մեղադրյալի իր տեղը, որից հետո ուրախանում է, երբ դահլիճում նկատում է իր հարազատներին ու ընկերներին։ Ներկաների մեջ է եղել նաև Հրանտ Թոխատյանը։ Տեսանյութը՝ կից։