Սահմանային գոտում այսօր իրենց գիշերը և ցերեկը անցկացնող տղաները մեր երկրի արժանավոր զավակներն են, ովքեր ապրում և գործում են երկիր ունենալու վեհ գաղափարով։ Նրանք իրենց գործունեության, սահմանի երկայնքով ցերեկային և գիշերային մշտական հսկողության ընթացքում կարևորում են բարձր ոգու առկայությունը։

Հայրենիքի հանդես ունեցած մեծ ու անափ սերը և համարձակությունը, ոգին տղաների մոտ հաճախ է երգելու ցանկություն առաջ բերում։ Բնականաբար, այդ գեղեցիկ դրվագները հասցնում են ֆիքսել նրանց ընկերները, ովքեր բաց չեն թողնում պահը։

Մինչ հայ արծիվների շուրթերին խրոխտ ու համարձակ երգն է, նրանց մայրերի շուրթերին իրենց զավակների անվտանգության համար արտասանվող աղոթքն է, որին միանում են բոլորը՝ քաջ գիտակցելով սահմանին կանգնած տղաների ունեցած աննկարագրելի դերը։

Մեր երկրի սահմանը անառիկ պահող ու միաժամանակ բարձ ոգու առկայությամբ ծառայող տղաների հայրենասիրական ոգեշունչ, ազդեցիկ կատարումը կարող եք լսել վարը կցված նյութի մեջ։