«Եթե պատերազմի ժամանակ տեսել կամ որևէ կերպ առնչվել եք Արմենի հետ, կամ գիտեք 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ պատմություն, դիպված, որը կապված է Արմենի հետ խնդրում ենք իմաց տվեք․․․»

Այսօր արցախյան մարտերի ժամանակ ընկած Արմենի տարեդարձն է։ Նրա մասին Գագիկ Հարությունյանը գրում է․ «Նկարի միջից մեզ նայող լուսավոր տղան, իմ ծառայակից մտերիմներից` Միրգիյան Արմենն է, ով որպես կամավոր մեկնեց պատերազմ ու հայրենիքին նվիրեց իր ամենաթանկը` սեփական կյանքը։

Այսօր Արմենի 23 ամյակն էր, հավաքվել էինք Արմենենց տանն ու մինչև ուշ վերհիշում էինք Արմենի բարի երազանքների ու նպատակների մասին, որոնք միայն ստեղծելուն, արարելուն և կառուցելուն էին միտված։

Արմենը գնացել է կռվի դաշտ ոչ մեկին չասելով իր գտնվելու վայրի մասին, այդ պատճառով իր կռվելու, պայքարի, զոհվելու մասին որևէ հստակ տեղեկություն չունենք։

Սիրելի հայրենակիցներ, եթե պատերազմի ժամանակ տեսել կամ որևէ կերպ առնչվել եք Արմենի հետ, կամ գիտեք 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած որևէ պատմություն, դիպված, որը կապված է Արմենի հետ խնդրում ենք իմաց տվեք, Արմենի մայրը սիրով ու կարոտով սպասում է որևէ տեղեկության»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: