Հանրահայտ հաղորդավար Եգոր Գլումովը պարբերաբար պատմում է իր երեխաների առօրյայի մասին։ Այսօր հաղորդավարի դուստրը՝ Անուշիկ Գրիգորյանը, այսօր հրապարակում է արել՝ հայտնելով բարձրագույն կրթություն ստանալու մասին։ Անուշիկը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

Այսօր ավարտական վկայականը ստացած անուշիկը լուսանկարներ է տեղադրել՝ շնորհակալություն հայտնելով իր ծնողներին։ Ապագա իրավաբանը գրել է հետևյալը․

«Ես կարճ կլինեմ. շնորհակալ եմ ծնողներիս, առանց որոնց սիրո, ջերմության, աջակցության ու խորհուրդների ոչինչ չէր լինի»։

Հայրը հպարտությամբ կիսել է դստեր այս հրապարակումը։ Նշենք, որ Գլումովը չորս զավակների՝ երկու դստեր և երկու որդու հայր է։ Նրա կինը՝ Մարիամը, մասնագիտությամբ լեզվաբան է, անգլերենի մասնագետ։ Նրանց ընտանիքում առօրյան մշտապես խենթ է և ուրախ։

Տարբեր առիթներով Գլումովն ու կինը հումորով նշել են, որ իրենք իրենց երեխաներին չեն դաստիարակում՝ ակնարկելով, որ պարզապես օրինակ են ծառայում նրանք՝ ամեն կերպ աջակցելով նրանց անհրաժեշտության պարագայում։