Տուփով բնական հյութերը նախընտրելի են շատերի համար, իսկ հյութերը խմելու լավագույն օգնականը հատուկ դրա համար արտադրված ձողերն են, որոնք վաճառվում են թե՛ հյութերի հետ, թե՛ դրանցից առանձին։

Տարօրինակ և զարմանալի է, որ հատուկ ձև ունեցող ձողը մինչ այսօր գրեթե բոլորը սխալ են օգտագործում՝ այն տուփի մեջ տեղավորելով ոչ ճիշտ ձևով։ Շատ-շատերը, եթե ոչ բոլորը, ձողը հյութի տուփի մեջ են տեղադրում այնպես, որ ձողի շարժական հատվածը, որը թեքված է, լինի բերանի կողմը։

Պարզվում է, որ ձողի շարժական հատվածը հյութ խմելիս պետք է լինի ոչ թե բերանին մոտ, այլ հակառակը՝ տուփի ներսի հատվածում։ Այդ պարագայում հնարավոր է տուփի հյութը խմել ամբողությամբ՝ առանց մնացորդի։

Բացի այդ, տուփը կողքերին ունի թևիկներ, որոնք նախատեսված են երեխաների համար․ եթե երեխան բռնի տուփի կողքի բռնակներից, ապա հավանականություն չի լինի, որ նա պատահաբար կսեղմի տուփը և հյութը կթափի իր վրա։