Գնում ա վարսավիրանոց․ ահա թե ինչ լուսանկար է հրապարակել սիրված դերասան Սամվել Թոփալյանը դստեր հետ

Սամվել Թոփալյանը գեղեցիկ ընտանիք ունեցող հայտնի արտիստներից է։ Սամվելի հիմնական ուրախությունը նրա երկու հրաշք զավակներն են։ Սամվելի ավագը տղա է՝ Արմենը, որն արդեն դպրոցական է և մեծ հետաքրքրություն ունի երաժշտության և արվեստի նկատմամբ։

Սամվելի մյուս զավակը աղջիկ է՝ Արփենը, որը նույնպես լուրջ հետաքրքրություն ունի երաժշտության նկատմամբ։ Նրանք երաժշտական հակումները ժառանգել են հորաքույրերից, որոնք երաժշտական կրթություն են ստացել և աշխատում են իրենց մասնագիտություններով։

Արփենն ու Արմենը երբեմն միասին երաժշտական կատարումներով են տանը հանդես գալիս, իսկ ծնողները դրանք նկարահանում և տեղադրում են համացանցային իրենց հարթակներում՝ առաջ բերելով ընկերների հիացմունքը։

Սամվելը իր չքնաղ դստրիկի հետ գեղեցիկ լուսանկար է տեղադրել։ Լուսանկարն արված է մեքենայում։ Հայրը լուսանկարին կից գրել է, որ դուստրը գնում է վարսավիրանոց։ Փոքրիկ Արփենի հայացքը պարզապես փայլում է։ Նրա դիմագծերը որոշ չափով նման են հայրիկի դիմագծերին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: