«Գնացեք Արցախ․․․» Սիրուշոյի հրապարակումն ու օգտատերերի արձագանքը

Սիրուշոն վերջին շրջանում հաճախակի է լինում Ծաղկաձորում։ Նա այնտեղ ընտանիքի հետ միասին հաճելի ժամանց է անցկացնում, հանգստանում է, իսկ հանգստյան առօրյայից լուսանկարներ է պարբերաբար տեղադրում, պատմելով օրվա ու տպավորությունների մասին։

Հերթական հրապարակման մեջ Սիրուշոն Ծաղկաձորից երկու նոր լուսանկար է տեղարդել՝ գրելով․ «Սարն այս ժամանակահատվածում միակ վայրն է, որտեղ միտքս մի քանի ժամով կարողանում եմ անջատել։ Քանի որ այս սեզոնն ավարտին է մոտենում, կարիք կա հանգստի նոր տարբերակներ մտածել։ Կա՞ն առաջարկներ»։

Հարցում պարունակող այս հրապարակմանն արձագանքել են շատերը։ Օտարերկրացի օգտատեր Դալիբոր Դուրդորը գրել է․ «Գնացեք Արցախ, այցելեք այնտեղի խիզախ ժողովրդին: Դա լավ կլինի ձեր հոգու և նրանց սրտերի համար: Եվ գուցե ոգեշնչման նոր շող ծագի»։

Հայ օգտատերերից Ալինա Հովհաննիսյանը գրել է․ «Այս օրերին շատ ընտանիքներ հոգեբանական և ֆինանսական օգնության կարիք ունեն՝ այցելեք եթե ունեք հնարավորուքյուն։ Դա ամենամեծ գործն ու հանգստի միջոցն է յուրաքանչյուրիս համար այս դժվար օրերին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: