Գեղամ Նազարյանն իր հերթական անդրադարձը նվիրել է Գյումրեցի Ռաֆիկ Սահակյանին, որը հրաձիգ է եղել ու անմահացել է արցախյան մարտերի ժամանակ։ Գեղամ Նազարյանը Ռաֆիկ Սահակյանի մասին գրում է․ «Ռաֆո Սահակյանն է։

Անմահացել է 18 տարեկանում։ Գյումրեցի Ռաֆոն իսկական հերոս է, իսկական մարդ։ Մոր միակ զավակը։ Ռաֆոն մարտնչել է Ջրականում, Հադրութում եւ… Հասցրել է թշնամուն պատճառել մեծաթիվ կորուստներ, հասցրել է փրկել բազմաթիվ կյանքեր։

Կրկնում եմ` 18 տարեկան Ռաֆոն։ Մայրը հիմա էլ ապրում է իր հերոս որդով, հետամուտ է լինում, որ մեղավորները պատժվեն, որ որդու հիշատակը հավերժ մնա։ Ռաֆոն Երկնքից հոգ է տանում մոր մասին ու տխրում, երբ մայրն ասում է որդիս չկա։

ԵՍ ԿԱՄ բացականչում է հերոսը։ ՄԵՆՔ կանք բացականչում են հերոսները։ Ու նաեւ ասում` այս ոճրի բոլոր ճարտարապետները, մասնակիցները դաժան պատժի են արժանանալու,- իր գրառումը եզրափակել է Գեղամ Նազարյանը։