Բուժակ Ռուբենը վիրավոր վիճակում չի նահանջել ու շարունակել է վիրակապել ընկերներին․ քաջերի հերոսական պատմություններից մեկը

Պողոսյան Ռուբենը հայկական բանակի զինծառայողներից է եղել։ Նա ծնունդով Չարենցավան քաղաքից էր։ Ռուբենի զինծառայությունը մեկնարկել է նախորդ տարվա ամռանը։ Տասնիննամյա զինվորականը Ճամբարակում է ծառայել։

Ռուբենը վիրավորում է ստացել Վերին Շորժայի դիրքերում։ Ռուբենի հարազատներն ու ընկերներն ավելի ուշ իմացել են, որ Ռուբենը նահանջի հրաման է ստացել, սակայն չի նահանջել։ Նա իրեն իսկական հերոսի նման է դրսևորել։

Լինելով բուժակ՝ Ռուբենը վիրակապել է ոչ միայն ինքն իրեն, այլ նաև կողքին գտնվող վիրավոր ընկերներին։ Ընդ որում, Ռուբենն իր վիրակապելու առաքելությունը փայլուն ու պարտաճանաչ կերպով իրականացրել է նույնիսկ այն ժամանակ, երբ վիրավորում է ստացած եղել։

Ռուբենն ու հրամանատարը միասին են եղել մարտերի ողջ ընթացքում։ Նրանք միասին էլ ընկել են։ Վերջերս հայրենիք վերադարձած գերեվարված տղաներից մեկը Ռուբենի հարազատներին պատմել է, որ իրեն վիրակապել է Ռուբենի, ինչի շնորհիվ էլ նա փրկվել է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: