Վաչե Ամարյանի ամենակարևոր ուրախությունը ընտանիքից երկարաժամկետ հեռավորության պայմաններում նրանց մասնակցությամբ տեսանյութերն ու լուսանկարներն են, որոնք երգիչը ստանում է իր տնից։

Այս շրջանում արտիստական գործունեություն ծավալող Վաչեն շարունակում է երեխաների հանդեպ կարոտը հագեցնել միայն հեռավորության վրա ակտուալ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով։

Վաչեն սովորույթի համաձայն նոր ընտանեկան տեսանյութ է տեղադրել, որտեղ իր շատ սիրելի կրտսեր զավակն է՝ Վիկան։ Տեսանյութը Վաչեն վերնագրել է այսպես․ «Բարևներ Վիկայից»։

Տեսանյութի մեջ փոքրիկ Վիկան անում է իր առաջին թոթովանքները։ Սա բոլոր ծնողների համար մի կարևոր շրջան է, երբ նրանք երջանկանում են նոր խոսել փորձող իրենց բալիկի արտաբերած ամեն մի հնչյունի առիթով։

Նշենք, որ Վաչեի ուրախությունը հուլիսի տասնյոթին բոլորել է իր առաջին տարին։ Հուլիսի ծնունդ է նաև Վաչեի տղան։ Վիկայի կարողությունների մասին ու նրա հայրիկի միջոցով հանրայնացված տեսանյութը կարող եք դիտել կից։