Հայկ Թորոյանը գրում է․ «Եթե Հայաստանի Հանրապետության տարածքներում Արցախի դրոշներ տեղադրելով կարող ենք աշխարհին ստիպել, որ Արցախը անկախ հանրապետություն հռչակվի, ապա եկեք բոլորս Արցախի դրոշը «կախենք մեր վզից», փակցնենք մեր պատշգամբներին, բայց այդ ամենը, կներեք իհարկե, իմ կարծիքով զուտ շոու է, ու Արցախը դրանով ոչ մի առաջընթաց չի ունենալու, շոուները դադարեցնել է պետք, կենացներով Արցախասեր ու հայրենասեր չես դառնա, հայրենիքին օգուտ չես տա։

Արցախը պաշտպանելու և Արցախի դրոշը պահելու համար, նախ և առաջ պետք է քոչօղլիները իրենց գերդաստանի ձեռքը բռնեն և գնան Ստեփանակերտ, համ էթնիկ զտումը կկանխեն, համ էլ Արցախում ապրելով կպաշտպանեն Արցախն ու Արցախի դրոշը, թե չէ՛ էս շոուները որ անում են, սա հատուկ ճնշում է ՀՀ իշխանության նկատմամբ, իբրև թե Արցախը ճանաչեք անկախ հանրապետություն, մինչ դեռ 25 տարի նույն Լևոնը, քոչօղլին ու սերժը իրենց ռուս ցարի սապոգը լիզելով կարող էին Արցախը ճանաչել անկախ հանրապետություն։

Բա եթե էդքան պլոճիկ չունեին ճանաչելու, ի՞նչի են հիմի նման քարոզ տանում, երբ Փաշինյանը ինքն էր ասում, որ Արցախը Հայաստան է և վերջ ձեռք էին առնում, հիմա էլ մեղադրում են, թե ի՞նչի նորից չի ասում, որ Արցախը Հայաստան է և վերջ, թե գիտեն, որ ՀՀ Իշխանությունը եթե նման բան ասի, ապա մի շարք բանակցություններ, նաև Բրյուսելյան բանակցությունները կարող է արդեն տեղափոխվեն մարտի դաշտ, ու նորից իրենք մտնեն մկան ծակը և սպասեն ամենավատ բաներին, որոնց չեմ ուզում անդրադառնալ։

Պարզապես դադարեցրեք կեղծավոր շոուները և քանի որ ՌԴ-ն է Արցախի ամբողջ պատասխանատուն, ապա եթե էդքան պլոճիկ ունեք, ու էդքան պլոճիկ էլ ձեր պուտլյшռը ունի, դե թող առաջինը ինքը Արցախը ճանաչի անկախ հանրապետություն, թե՞ լավ գիտի, որ չի կարող, էսօր թուրքը հաշված ժամերում պուտինա բունկեռա խառը հօդս կուղարկի։

Եթե չեք հավատում, ապա ստիպեք ՌԴ-ին թող Արցախը անկախ հանրապետություն ճանաչի, ու ես վստահեցնում եմ ձեզ, եթե ՌԴ-ն այն ճանաչի, ապա րոպեներ հետո Հայաստան էլ կճանաչի։ Ու հա մեկ էլ մի բան, նաև էն կեղծ էյֆորիայից ևս դուրս եկեք, որ Արցախը կարող է մտնել ՌԴ-ի կազմի մեջ, քանզի 100% վստահեցնում եմ ձեզ, որ ՌԴ-ն այդ համարձակությունը չունի և ոչ էլ այդ սցենարը, որ Արցախը մտցնի իր կազմի մեջ, Արցախը ՌԴ-ն կկարողանա այն պարագայում մտցնել իր կազմի մեջ, երբ ՀՀ-ում ՌԴ-ն իր սապոկ լիզող «քոչոյական» կլանին իշխանության կբերի, որոնք կկատարեն ալիև պուտին պայմանավորվածությունը և Սյունիքը կտան ալիևին, փոխարենը ալիևը թույլ կտա Արցախը մտցնել ՌԴ-ի կազմի մեջ կամ կանկախանա։

Ավելին ասեմ, այդ պարագայում ալիևը նույնիսկ պուտլյառին ետ կտա Շուշին և Հադրութը, քանի որ իմ կարծիքով իրենց սցենարը հենց էդպես էլ եղել է, բայց չկա Սյունիք, չկա Հայաստան, ու քանի որ Հայաստանն այլևս իր օրակարգից դուրս է շպրտել քոչարյանի և պուտլյառի պլանը կապված Սյունիքի հետ և այն այլևս Հայաստանի և հայի համար դարձել է կարմիր գիծ, ապա ՌԴ-ն Արցախը պահպանելու ոչ մի ճար չունի և ստիպված իր խամաճիկներին հրահանգել է, որ Արցախի մասին ՀՀ տարացքում շատ շահարկեն, կենացներով քարոզ անեն, ամեն բան բարդեն ՀՀ իշխանության գլխին և վերջում էլ ասեն, որ Հայաստանի իշխանությունները չկարողացան Արցախը պահել, մինչ դեռ 2020 թ-ի Նոյեմբերի 9-ից սկսած։

Արցախի ամեն մեկ մետրի 100% պատասխանատուն ՌԴ-ն է։ Հ.Գ. Հարգելիներս մի խորհուրդ էլ տամ, փորձեք Արցախի դրոշը նաև տեղադրել ՌԴ-ի տարբեր Քաղաքներում և համայնքներում, որ վերջում մեղավորներին էնտեղ փնտրեք»։