Արջի քոթոթները Քաջարանի մոտակայքում․ բացառիկ կադրեր

Քաջարանի մոտակայքում գտնվող քաղաքացիներից Նվեր Սաղաթելյանն իր հարթակում մի ուշագրավ տեսանյութ է տեղադրել, որտեղ հետաքրքիր իրողություն է երևում։ Նա մեքենայով ճանապարհ գնալիս հանկարծ նկատել է այնտեղ վազվզող արջի փոքրիկ քոթոթների։

Քոթոթիկները գտնվել են ճանապարհի վրա և նկատելի է, որ աջ ու ձախ են վազվզում։ Ենթադրելի է, որ արջուկները փնտրում են իրենց մայրիկին՝ մայր արջին։ Տեղանքին իրազեկ օգտատերերը գրել են, որ այս արձուկները Քաջարանի հանքերի մոտակայքում են շրջում։

Հատկանշական է, որ երբ արձուկները նկատում են մեքենան, նախ փորձում են առաջանալով տեղանքից փախչել՝ զգալով որոշակի վտանգ, իսկ հետո, երբ հասկանում են, որ առաջ գնալով փախչելն անհնար է, պարզապես խելամտություն են դրսևորում և անցնում են մեքենայի հետնամաս, որտեղով էլ փախչում են։

Նվեր Սաղաթելյանի հարթակում տեղադրված զվարճալի տեսանյութը, որտեղ երևում են արջի փոքրիկ քոթոթիկները, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Նշենք, որ արջը Քաջարանում խորհրդանշական է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: