Մեր օրերի տաղանդավոր արտիստներից մեկը՝ Արման Նշանյանը, ինչպես հայտնի է, դերասան է և օպերային երգիչ։ Նա անչափ գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել։ Երգը ծանոթ է շատերիս։ Այն շատերիս սիրելի «Սիրեցի, յարս տարան» երգն է։

Երգի երաժշտությունը համարվում է ժողովրդական։ Երգի հեղինակն Ավետիք Իշխանյանն է։ Ա․ Նշանյանը ոչ միայն ինքնատիպ կերպով կատարում է գեղեցիկ ու մեղեդային երգը, այլ նաև հեղինակել է երգի մատուցմանը զուգահեռ ցուցադրվող տեսահոլովակը․ նա է տեսահոլովակի ռեժիսորը։

Արման Նշանյանի այս կատարումը տարբեր կարծիքների է արժանացել։ Ոմանք մեկնաբանություններում գրել են, որ հավանում են Ա․ Նշանյանի գործունեությունը, սակայն այնքան էլ չեն հասկանում նրա այս կատարումը, իսկ շատերը գրել են, որ Արմանը կարողացել է արտահայտել երգի խորքայնությունն ու ապրումները։

Ա․ Նշանյանի մատուցմամբ հնչող գեղեցիկ ու մեղեդային «Սիրեցի, յարս տարան» երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։