Հանրահայտ սպորտսմեն Արթուր Աբրահամը վերջերս իր ընկերներից մեկի՝ Մարինե Մանուկյանի նկարների ցուցահանդեսի ժամանակ իր ապագա ծրագրերի մասին որոշ փակագծեր է բացել։ Նա նախ իր հիացմունքն է հայտնել նկարների առիթով՝ նշելով, որ հաճելի անակնկալի է եկել։

Արթուրը նշել է, որ իր անունը կրող այգին, որի շինարարությունը վերջին շրջանում հետևողականորեն զարգանում է՝ ձգտելով հասնել ավարտին։ Մինչ պատրաստ կլինի այգին ու կհանձնվի հանրությանը, Ա․ Աբրահամը սպորտի զարգացման նոր տեսլականներով է ներկայացել կառավարությանը։

Նա իր համեստ ներդրում է ցանկանում ունենալ հայաստանյան սպորտի տարբեր ճյուղերի զարգացման մեջ։ Նպատակադրվել է, որ ընտանիքով Հայաստանում են ապրելու։ Նշենք, որ Արթուրը երկու զավակների հայր է։ Նա երկորդ անգամ է ընտանիք կազմել։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այլ սպորտի ներկայացուցիչների հեռանալուն հայրենիքից, Արթուրը պատասխանել է, որ ինքն անձամբ իրեն իր հայրենիքում է պատկերացնում։