Տիգրան Արզաքանցյանը ընտրական գործընթացներին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Նա Գավառից է։ Մեծահարուստ թեկնածուն ամուսնացած է ռուս Նատալյա Ռոտենբերգի հետ։ Նշենք, որ Նատալյան ակտիվորեն զբաղվում է նորաձևությամբ ու բարեգործությամբ։

Նատալյան, ինչպես երևում է, ակտիվորեն ներգրավվել է ամուսնու վարած նախընտրական քարոզարշավի գործընթացներում։ Նա ամենուր ուղեկցում է ամուսնուն, մասնակցում բոլոր արարողություններին, հանդես գալիս ելույթով։

Նախօրեին ամուսինները որոշել են հյուրասիրություն կազմակերպել։ Առիթը նրանց նախաձեռնությամբ Գավառում բացված երեխաների համար նախատեսված ժամանցի կենտրոն բացելն էր։

Քանի որ ընտրություններում Արզաքանցյանը հանդես է գալու տասնհինգ համարի ներքո, ուստի ամուսինները մեծ տորթ են պատվիրել տասնհինգ համարի գրությամբ և հյուրասիրել երեխաներին։ Այս առիթով Նարին Փայլակյանը կիսահումորային հրապարակում է արել՝ գրելով հետևյալը․

«Արզաքանցյանն ու կինը Գավառում տորթ են կտրել. Արզաքանցյանը երեխաներին հորդորել է գնալ և տնեցիներին համոզել, որ քվեարկեն տորթի վրա նշված համարին։ Երեխեքին ուրախ ժամանց։ Հուսանք ծնողներին չեն համոզի»։