Հաճույք պարգևեք ձեզ այս տորթի համեղ ու նուրբ համով։ Իսկ հեշտ ու արագ պատրաստելը կնպաստի այս բաղադրատոմսի՝ ամենասիրելիներից մեկը դառնալուն։

Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավաղը, աղը հարել հարիչով։ Միավորել մածունի և առանձին միավորած ալյուրի, սոդայի և կակաոյի հետ։ Հարել։

Խմորից երեք շերտ թխել թխել՝ 200 աստիճանի ներքո՝ ամեն մեկը 15-ական րոպե։ Թթվասերը հարել՝ շաքարի փոշու և վանիլինի հետ։

Շերտ առ շերտ հավաքել տորթը՝ լիովին պատելով կրեմով։ Զարդարել շոկոլադով և ընկույզով։ 1-2 ժամով թողնել սառնարանում։ Շերտերի մեջ կարելի է ավելացնել սալորաչիր կամ ծիրանաչիր։