«Ասում են՝ ով էլ օգնություն ա բերում, ճանապարհի վերևում իջեցնում, գնում են, գյուղ չեն առաջանում․․․»

Սոֆիա Հակոբյանը գրում է․ «Շուշիի շրջանի Հին Շենը երեք կողմից շրջափակման մեջ գտնվելով արտաքին աշխարհի հետ կապվում ա միայն մեկ, երկար ու ձիգ անտառային ճանապարհով, որի ամենավերջում ձեզ սպասում են ճանապարհաշինարարական աշխատանքներ տանող ադրբեջանական 6-7 տեխնիկա:

2020-ի դեկտեմբերի 13-ի խայտառակություններից հետո հինշենցիները կորցրին նաև մյուս երկու ճանապարհներն ու տարածքներ, որոնք ո´չ հանձնվող Քաշաթաղի մաս էին, ո´չ էլ պատերազմի ընթացքում գրավված: Որ հարցնեք ոնց` սա էլ երևի մնա էս պարտության հերթական մութ կողմերի անծայր շարքում:

Ոչ մի բան պետք չի հինշենցիներին, մենակ կայունության գոնե մի փոքր հույս: Մի մուրաբա փակելու, մի ցորեն ցանելու համար անհրաժեշտ վաղվա օրվա պստլիկ հույսը: Նախկին 160 հոգանոց գյուղից 80 հոգի են, որ համարձակվել են մնալ գյուղում, դպրոցում ընդամենը 8 աշակերտով:

Ասում են՝ ով էլ օգնություն ա բերում, ճանապարհի վերևում իջեցնում, գնում են, գյուղ չեն առաջանում: Գյուղապետն ասում ա` մերսի, որ մեզ մարդատեղ եք դրել, եկել եք, բայց կարող ա չեք իմացել, որ էս վիճակն ա, թե չէ չէիք գա չէ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: