Այսօր աշխարհահռճակ հայ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է։ Երգչին իր բացառիկ տաղանդի շնորհիվ ճանաչում են աշխարհով մեկ։

Իսկ նա էլ իր հերթին այդ ճանաչումը ծառայեցնում է հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու համար։

Սերժ Թանկյանը նախ սովորել է Լոս Անջելեսի հայակական կրթօջախներից մեկում, ապա ուսումը շարունակում է մարքեթինգի գծով։

Դեռ երիտասարդ տարիքում Ս․ Թանկյանը հանդես է եկել քաղաքացիական ակտիվությամբ՝ պաշտպանելով տարբեր խավերի ոտնահարված իրավունքները։

Նա վաղ տարիքից տարված է եղել երաժշտությամբ, համագործակցել է տարբեր երաժիշտների հետ, ինչի արդյունքում ծնվել է աշխարհահռճակ Սիսթեմ օֆը Դաուն երաժշտական խումբը, որի համերգներին ու երգերին սպասում են ամբողջ աշխարհում։

Սերժն այն բացառիկ երաժիշտներից է, ով արժանացել է Գրեմիի։ Նա ժամանակին տիկնոջ հետ ակտիվորեն աջակցել է նաև Ն․ Փաշինյանի գլխավորությամբ իրականացված հեղափոխությանը։

Ս․ Թանկյանի տիկինն Անժելա Մադաթյանն է։ Անժելան ծնունդով Հայաստանից է՝ Վանաձորից։ Նրանք միասին մեկ որդի ունեն։