Ռեգինա Պրազյանը գրում է․ «Պարտադիր ջերմաչափումը, թե դպրոցներում և թե մանկապարտեզներում պետք է, որ վաղուց լիներ և ամեն օր պարտադիր կերպով։ Իսկ տոներից հետո համաճարակի բռնկում է լինելու և շատ վատ հետևանքներով, եթե այս ընթացքում կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն։

Օրինակ՝ անցում առցանց ուսուցման, կամ արձակուրդների երկարաձգում։ Մոտ 2 ամիս է տառապում եմ H1 N1 կոչվածի ձեռքում։ Առավել ծանր եմ տանում, քան քովիդը։ Դեղատներում հակաբիոտիկներ չկան։

Ես ՀՀ-ում չեմ բնակվում, բայց վստահ եմ, որ նույն պատկերն էլ այդտեղ է սպասվում, քանի որ հիմա արդեն անտիբիոտիկների դիֆիցիտ կա Երևանի դեղատներում։ Մոտ 10 օր բարձր ջերմություն, հազ, անտանելի գլխացավ, իսկ հետո երբ դրական տեղաշարժ է նկատվում կրկին կրկնվում է։

Ես իմ բարձր իմունիտետով, որ այսքան ծանր եմ տանում, պատկերացնում եմ փոքր երեխաները ինչ ծանր կտանեն։ Ամուր առողջություն Ձեզ և Ձեր ընտանիքներին։ Կներեք նամակներին ժամանակավոր չպատասխանելու համար»։