Այս անհավանական համեղ ու միևնույն ժամանակ անասելի հեշտ ու արագ ստացվող կաթնաշոռային թխվածքաբլիթների համար պետք են պարզապես հետևյալ մթերքները.

Տարայի մեջ համասեռության ենք հասցնում կաթնաշոռային զանգվածն ու փափկած կարագը: Ապա փխրեցուցիչի ու ալյուրի հավելումով սպանում ենք խմորային զանգված:

Ստացված խմորային զանգվածը ցելաֆոնով ենք պատում և փոխադրում սառնարան մոտ երեսուն րոպեի չափով:

Արդեն հանգստացած խմորը բաժանում ենք երկու մասի: Մասերից յուրաքանչյուրը շրջանաձև բացում ենք: Շրձանաձև բացված խմորային շրջանակը բաժանում ենք տասնվեց մասերի:

Ստացված եռանկյունաձև խմորային կտորների վերին հատվածում երկու փոքրիկ, զուգահեռ կտրվածքներ ենք անում: Այս խմորային շերտի ընդհանուր մակերեսին շաքար են ցանում, ապա յուրաքանչյուր խմորային եռանկյուն պտտում՝ տալով գլանակի ձև:

Թխուկները չունեն միջուկային մաս: Գլանաձև փաթաթուկները փոխադրել թխվելու: Վերջում շաքարային փոշով պատել համեղ թխուկները: