Ինչպես հայտնի է, Յուրի Բախշյանի և Անահիտի կազմած ընտանիքները մեր իրականության ամենից գեղեցիկ, ամուր և օրինակելի ընտանիքներից է։

Ցավոք սրտի, հոկտեմբերի քսանյոթի ողբերգությունը տարավ ընտանիքի գլխավորին, սակայն ընտանեկան ծառի ճյուղերը շարունակում են բարգավաճել։

Ամուսնության տարեդարձի առիթով Անահիտ Բախշյանը գրում է հետևյալը․ «Այս օրը ես գտա իմ մերժված ՍԵՐԸ: Յուրա ջան, սիրում եմ քեզ: 19 տարի առաջ էլ քեզ ֆիզիկապես կորցրեցի, բայց մնաց ՍեՐԸ, որն ինձ ապրեցնում է, շնորհակալ եմ, սիրելիս:

53 տարի առաջ 1969թ․ հոկտեմբերի 30-ին մեր ընկերուհի Ռոզիի տարեդարձին Յուրան ինձ խոստովանեց իր ՍԻՐՈ մասին այն բանից հետո, երբ 9 ամիս առաջ՝ 1969-ի փետրվարին մերժել էր իմ խոստովանած ՍԵՐԸ, ասելով՝ արի մնանք ընկերներ։

Ես էլ ասեցի, ընկերներ շատ ունեմ, քո ընկերության կարիքը չունեմ ու հեռացա։ Որքան շնորհակալ եմ, Յուրա ջան, որ իրար վայելեցինք 29 տարի, այսօր էլ եմ մեր սիրով ու քեզնով ապրում»։