Սմբատ Գոգյանը գրում է. «Ավարտվեց 2021թ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան։ Այն աննախադեպ հաջող էր հայաստանցի աշակերտների համար (և՛ մաթեմատիկան, և՛ ֆիզիկան, և՛ ինֆորմատիկան)։ Այս տարի Քվանտ վարժարանի և ֆիզմաթ դպրոցի աշակերտները շահեցին այնքան ոսկե մեդալներ (+-), որքան շահել էին վերջին 10 տարիներին միասին։

Միայն մաթեմատիկայից շահեցին 4 ոսկե մեդալներ: Բայց այս հաջողության ֆոնին չեմ կարող չնշել ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցի Ռուբեն Համբարձումյանին։ Նա շահեց արծաթե մեդալ, բայց. 1. Ճիշտ լուծած թիվ 1 խնդրի գրավորը շփոթմունքի արդյունքում հայաստանցի պատասխանատուները չեն ուղարկել կազմակերպիչներին (կորցրեց 7 միավոր)։

2. Ճիշտ լուծած թիվ 2 խնդիրը 7 բալից գնահատվեց 6 միավոր` առանց որևէ պարզաբանման։ 3. Մասամբ լուծած թիվ 5 խնդրի լուծման թարգմանությունը կազմակերպիչները չնայեցին ու 4 բալի փոխարեն գնահատեցին միայն 1 միավոր։

Արդյուքնում Ռուբենը փայլուն ոսկե մեդալի փոխարեն արժանացավ արծաթե մեդալի։ Այսպիսի դաժան հարվածներից պետք է չհուսահատվել ու շարունակել նույն ոգով։ Հաջողությունները միշտ էլ առջևում են լինում, իսկ անցյալում մնում է կենսափորձը»: