Հունիսի չորսին արդեն շատերի համար սիրելի դարձած փոքրիկ Ռոբերտը բոլորել է ծննդյան տասնմեկ ամսյակը։ Ծնողներն իրենց աներևակայի երջանկություն պարգևած առաջնեկի հերթական ամսյակը նշել է բացօթյա՝ զվարճացնելով Ռոբերտին։

Գնալով Ռոբերտը շատ ավելի հասկացող ու զվարճասեր է դառնում։ Նկատելի է, որ Ռոբերտը իսկական բնասեր է։ Նա ոչ միայն ուրախացնում ու զվարճացնում է ծնողներին, այլ նաև իր կամքը թելադրում։ Այս մասին իմանում ենք Արփիի պատմություն-հրապարակումներից։

Արփին հրապարակումներ է անում՝ պատմելով Ռոբերտի առօրյայի մասին։ Նա երբեմն գիշերն արթուն է մնում և մայրը նրա հետ միասին արթուն է մնում՝ ֆիքսելով պահը։ Երբեմն չարաճճի արարքներ է թույլ տալիս իրեն։

Արփին ցույց է տվել, որ Ռոբերտի տասնմեկամսյա տարեդարձն իրենք նշել են այգում։ Արփին գրել է․ «Գիշերվա 00։00-ին մեզ բերել ա այգի»։ Երևում է նաև, որ Ռոբերտը սկսել է անել իր առաջին քայլերը։