Ահա թե ում հետ է հանդիպել հայտնի երգչուհի Նունե Եսայանը․ նա տեսանյութ է հրապարակել

Նունե Եսայանը որոշակի սկզբունքով է ծավալում իր երաժշտական գործունեությունը։ Նա կայուն սովորույթ է ձևավորել հանդիպել երգարվեստի հանրահայտ ներկայացուցիչների հետ, զրուցել նրանց հետ երաժշտությունից, ինչպես նաև մշակել հետագա համագործակցության հնարավոր հեռանկարները։

Որոշ ժամանակ առաջ Սևակ Ամրոյանի հետ հանդիպած և համագործակցության որոշակի պայմանավորվածության եկած երգչուհու հերթական հանդիպումը Ռազմիկ Ամյանի հետ է։

Նունեն իրենց հանդիպումից մի ուշագրավ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են իրար հետ զրուցում և նաև երգում երկու հայտնի երգիչները։ Նունե Եսայանը հիշեցնում է իր սիրած երգերից մի քանիսը, իսկ Ռազմիկը երգում է այդ երգերը։

Նունե Եսայանի և Ռազմիկ Ամյանի համատեղ հանդիպման, զրույցի և ջերմ շփման մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ՝ նաև տեսնելով, թե ինչ զվարճալի միջադեպ է տեղի ունենում այդ ջերմ զրույցի ժամանակ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: