Գեղամ Մանուկյանը տեղադրել է իր և դստեր՝ Անիի լուսանկարը՝ միևնույն ժամանակ կիսվելով իր մտորումներով ու մտահոգություններով։ Գեղամ Մանուկյանը մասնավորապես գրել է հետևյալը․ «դառը հիշեցում…

3 տարի առաջ դուստրս ավարտեց դպրոցը, Հերացու անվան հենակետային վարժարանը շատ բան տվեց: Այդ օրն էլ կանաչ ճանապարհ մաղթելիս չէի պատկերացնի, որ դպրոցից դստերս տարեկից շրջանավարտներ, այդ թվում բոլորին քաջածանոթ հրետանավոր Աբոն նահատակվեցին 44-օրյա պատերազմում:

Նիկոլին իշխանության բերող բողոքի ալիքի օրերին դասադուլ անող, փողոց փակող այդ երիտասարդներից շատերը նահատակվեցին ու հողատուն հետո ասաց, թե կարող էր խուսափել զոհերից:

2019-ին դստերս կանաչ ճանապարհ էի մաղթում, բայց հիմա եղբայրը, թանկ ընկերները բանտում են, քանի որ սիրում են Հայրենիքը:

Իսկ դուստրս ուսանողական կյանքը վայելելու փոխարեն, բոլորիս հետ պայքարի դաշտում է, որ ունենանք արժանապատիվ անվտանգություն ու Հայրենիք»,- իր հրապարակումը եզրափակել է ներկայումս հանրահայտ ընդդիմադիր գործիչ Գեղամ Մանուկյանը։