«ԱԺ ընդդիմության կողմից մատուցվող այս ցածրակարգ շոուին կարելի է վերջ դնել, եթե ստորագրահավաք սկսենք, որպեսզի․․․»

Այսօրվա խորհրդարանական նիստերի ընթացքը նախորդող օրերից առավել թեժ էր, քանի որ տեղում էր Ն․ Փաշինյանը, ով եկել էր ծրագիր ներկայացնելու  ու հարցերի պատասխանելու։ Հարցերի ու պատասխանների գործընթացը վերածվեց սկանդալի։

Այս առիթով Հարություն Ղուկասյանը գրում է․ «Ամբողջ օրը խիստ զբաղված էի, նոր միայն հասցրեցի մի քանի կադրեր նայե այսօրվա ԱԺ նիստից։ Որակումներից զերծ կմնամ։ Ցանկացած գիտակից մարդու համար ամեն ինչ պարզ է։

ԱԺ ընդդիմության կողմից մատուցվող այս ցածրակարգ շոուին կարելի է վերջ դնել, եթե ստորագրահավաք սկսենք, որպեսզի ԱԺ նիստերն ուղիղ եթեր չհեռարձակվեն։

Այդ պարագայում կրքերը միանգամից կհանդարտվեն ու հանդիսատեսի համար նախատեսված էժաագին ներկայացումները լսարանի բացակայության պայմաններում այլևս անիմաստ կլինեն, և միգուցե այդ պարագայում սկսեն աշխատել ի շահ պետության։

Եթե իմ կողմից ընտրված Հանրապետություն կուսակցությունը եվ այլ առողջ ուժեր հիմա ԱԺ ում լինեին, մենք որակապես այլ ԱԺ կունենայինք»։

Рейтинг
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: