ՊՆ տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմն այս պահի տվյալներով 6 զոհ ունի. ահա թե ովքեր են նրանք

ՊՆ վերջին օրերի ընթացքում զբաղվում է նոյեմբերի տասնվեցին տեղի ունեցած սահմանային լարման ու մարտերի արդյունքում հայկական կողմի կորուստների մասին տվյալների ճշգրտմամբ։ Հընթացս հանրայնացվում են պաշտոնական նախնական տեղեկությունները մարդկային կորուստների մասին։

Եթե առաջին օրվա ավարտին խոսվում էր մեկ զոհի և քսանչորս անհետ կորածի մասին, ապա այսօր արդեն պաշտոնական աղբյուրների տվյալներով մեր կողմի զոհերի թիվը հասնում է վեցի։

Զոհերից մեկը Սահակյան Տարոնն է, ով երեսունմեկամյա ավագ լեյտենանտ էր։ Զոհվել է նաև Հարությունյան Մերուժանը, ով երեսնամյա կրտսեր սերժանտ էր։ Զոհերի թվում է նաև Սարգսյան Գուրգենը, ով երեսնամյա շարքային զինծառայող էր։

Զոհվել է նար Մարտիրոսյան Արթուրը, ով քսաներեքամյա կրստեր սերժանտ էր։ Զոհերի մեջ է նաև Ամիրյան Դավիթը, ով քառասունմեկամյա շարքային զինծառայող էր։ Գտնված զոհերից մեկի մասին ճշգրտումները շարունակվում են, տեղեկությունը կհանրայնացվի քիչ ավելի ուշ։

Զոհված տղաների մասին ծանոթների կարծիքները հիացական են, զգացողությունները՝ ափսոսանքով լի։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: