Նունե Եսայանը ցույց է տվել, թե ինչպես են երեխաները զարդարել տոնածառը

Նունե Եսայանը տարբեր առիթների ժամանակ միշտ նշել է, որ իր համար առանձնահատուկ սիրելի է հատկապես Նոր տարին։

Նա այնքան է սիրում այդ տոնը, որ դեռ վաղ տարիներից, երբ նույնիսկ ամուսնացած չի եղել, միշտ տոնածառը հենց դեկտեմբերի մեկին է արդարել, իսկ Նոր տարվանից հետո միայն մեկ ամիս անց է այն հավաքել։

Այդպիսով՝ նա ցանկացել է երկար պահել տոնն իրենց տանը։ Նույն սկզբունքով են առաջնորդվում նաև Նունեի երեխաները։

Ձմռան առաջին օրվա կապակցությամբ Նունեի երեխաները զարդարել են իրենց տան տոնածառը։

Երգչուհին տեղադրել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են իր երեխաները ամանորյա թեմատիկայով հագնված զարդարում իրենց տան տոնածառը։ Ընդ որում՝ երեխաները միանգամից երկու տոնածառ են զարդարում։

Կադրերին կից Նունե Եսայանը գրել է․ «Շնորհավորեք միմյանց ձմռան սկզբի կապակցությամբ, ջերմացեք ձեր բարությամբ և սիրով: Դե իսկ երեխաներս ապահովեցին նախատոնական տրամադրությունը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: