Ամանորի նախաշեմին Ն․ Փաշինյանը շրջայց է նախաձեռնել հայկական զորամասերից մեկում։ Նա ծանոթացել է զորամասի մարտական պատրաստվածությանը, հանդիպումներ է ունեցել զինծառայություն իրականացնող զինվորականներին, շփվել նրանց հետ։

Հետո վարչապետը նաև նախատոնական խրախուսական պարգևներ է տվել հայրենի սահմաններն անձնվիրաբար ու պատվով պաշտպանող զինծառայողներին։ Նա շնորհակալություն է հայտնել աչքի ընկած զինվորականներին։

Ապա նաև ծանոթացել է զինվորականների կենցաղային պայմաններին։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանը զինվորականների հետ ամանորյա ընթրիքի է մասնակցել։ Նրան ուղեկցել է ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Ն․ Փաշինյանն անձամբ հյուրասիրել է իր կողքին նստած զինվորներին, շփվել է նրանց հետ, մաղթել, որ պատվով ու անփորձանք վերադառնան իրենց ընտանիքներ։

Վարչապետը խնդրել է իր շնորհավորանքը փոխանցել նաև նրանց ընտանիքներին․ սեղանի շուրջ տիրել է որոշակի առումով զուսպ, տոնական տրամադրություն։

Ն․ Փաշինյանի այցը, զինվորականների հետ ունեցած ընթրիքի համառոտ կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։