Հայտնի ու սիրված արտիստ Ավո Խալաթյանն այսօր բոլորում է ծննդյան քառասուն տարին։ Արտիստը Երևանից է։ Ծնվել է դերասանի ընտանիքում․ մայրն արտիստուհի Փիրուզա Կոզակյանն է։

Դեռ դպրոցական տարիներից Ավոն սեր է դրսևորել արվեստի նկատմամբ և հաճախել է Հ․ Կոջոյանի անունը կրող արվեստի դպրոց։ Հետո արդեն Թատերական ինստիտուտում ստացել է դերասանի մասնագիտություն։

Տարիներ շարունակ հանդես գալով հիմնականում թատերական բեմերից՝ Ավոն ժամանակի ընթացքում իր տաղանդով նվաճել է ժամանակի լավագույն դերասաններից մեկը լինելու պատիվը։

Մասնագիտական բարձր որակներ ունեցող արտիստին դժվար է տեսնել սերիալներում, փոխարենը նրան հեռուստաեթերից կարելի է տեսնել հաղորդավարի կարգավիճակով։

Ավոն արդեն ավելի քան տասնհինգ տարի է, ինչ ընտանիք է կազմել Նունե Եսայանի հետ։ Նրանց ընտանիքում երկու զավակ՝ տղա և աղջիկ են մեծանում։

Դեռ հայտնի չէ, թե Ավոյի զավակները որքանով են տրամադիր շարունակելու տաղանդավոր հայրիկի կամ մայրիկի մասնագիտական գիծը, սակայն ծնողներն անում են ամեն ինչ երեխաներին համակողմանի կրթություն տալու համար։