«Թթենի», «Ձորի Միրոն». սիրված հայ դերասան, ով խաղացել է ավելի քան 30 ֆիլմերում. Նա Խորեն Աբրահամյանի խաղըկներն էր «Պեպո»-ում

Հայկական բազմաթիվ ֆիլմերում մեծ հաջողությամբ հանդես եկած դերասան Ռազմիկ Արոյանի ծնունդով Իրանի Թեհրան քաղաքից է։ Նա իրանում հաճախել է թատերական խմբակ, իսկ 1960-ականների վերջեին Հայաստան է տեղափոխվել։

Այստեղ նա շարունակել է թատերական կրթություն ստանալ՝ հաճախելով Աճեմյանի թատրոն-ստուդիա։ Իր արտիստական տաղանդի շնորհիվ շուտով դարձել է Աճեմյանի սիրելի ուսանողներից մեկը։ Հանդես է եկել տարբեր թատրոններում, նկարահանվել է ֆիլմերում։

Ռազմիկ Արոյանը շուրջ երեսուն ֆիլմերում է հանդես եկել։ Նա բախտ է ունեցել խաղալու Բաբկեն Ներսիսյանի, Խորեն Աբրահամյանի և այլ լեգենդար արտիստների հետ։

Հաջողակ դերասանի կյանքն այնքան էլ հաջող չի դասավորվել։ Նա ծերության տարիներին բավականին դժվարին կյանք է ունեցել։ Մի քանի տարի ապրել է ծերանոցում։ Արտիստի մասին չեն հիշել մտերիմներն ու ընկերները։

Ռազմիկ Արոյանը, ցավոք սրտի, մահացել է թոքերի քաղցկեղի պատճառով։ Նրա կերտած դերերը մինչ այսօր էլ օրինակ են, նրա մասնակցությամբ ֆիլմերը շարունակում են հաճույքով դիտվել։

Рейтинг
( 6 оценок, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: