Փորձե՞լ եք բազուկով այս կոտլետները, համից չեք հագենա, ուղղակի հալվում են բերանում, այս բաղադրատոմսը քչերին է հայտնի

Բազուկի օգտակարության մասին բազմիցս խոսվել է և բոլորին է հայտնի, թե որքան դրական ազդեցություն է այն գործում մեր օրգանիզմի վրա։ Կարելի է ասել, որ բազուկն ամենասիրված բանջարեղեններից է, որը շատ հարուստ է վիտամիններով և օգտակար տարրերով։ Բազուկը սննդում օգտագործվում է ինչպես թարմ, այնպես էլ եփված վիճակում։ Բազուկից պատրաստում են ապուրներ, համեղ աղցաններ, իսկ բազուկի հյութի օգտակարության մասին գրեթե բոլորը գիտեն։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բազուկով կոտլետների բաղադրատոմսը։ Այս կոտլետների համից չեք հագենա։ Միակ թերությունն այն է, որ ընտանիքի անդամները մեկ անգամ համտեսելուց հետո, շարունակ կպահանջեն պատրաստել այս կոտլետները։

Բազուկով կոտլետներ պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիները․

մեծ չափի բազուկ — 1 հատ
միջին չափի գազար — 1 հատ
տավարի աղացած միս — 200-300 գրամ
ձու — 1 հատ
սոխ — 1 գլուխ
չորացրած կանաչիներ
ծիտրոն
խմելի սունելի
աղ, սև ու կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը՝
Բազուկը, սոխը, գազարը անցկացնել քերիչով: Տարայի մեջ միացնել աղացած միսը, քերիչով անցկացրած բանջարեղենը, ձուն, ավելացնել կանաչիները և համեմել: Բոլորը միասին լավ խառնել և ստացված խճողակից գդալով վերցնել, կոտլետներ ձևավորել և տապակել նախապես տաքացրած ձեթի մեջ: Կարելի է մատուցել թթվասերով: Կամ ըստ ճաշակի։
Բարի ախորժակ!

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: