Հայտնի է դարձել, որ վթարի պատճառով կյանքից անժամանակ հետացել է տաղանդաշատ նկարիչ, մտավորական Գևորգ Մշեցի Ջավրուշյանը, որը վաթսունչորս տարեկան էր։ Նա տարիներ շարունակ եղել է Իջևանի համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետի բազմամյա հմուտ և արհեստավարժ, սիրելի դասախոս, մեծ գեղանկարիչ։

Գևորգ Ջավրուշյանը նկարել է դեռ փոքր տարիքից։ Դպրոցին զուգահեռ ու դրանից հետո նա նկարչական դաընթացների է հաճախել, իսկ հետո սովորել է նաև Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում։

Գևորգ Ջավրուշյանը դասավանդել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ գեղանկարչության ոլորտում իր ունեցած հարուստ փորձը, գիտելիքներն ու հմտությունները անմնացորդ փոխանցելով երիտասարդ սերնդին, լինելով ուսանողության ամենասիրելի դասախոսներից մեկը:

Համասարանի անձնակազմը ցավակցական հրապարակմամբ է հանդես եկել։ Ցավակցական խոսքում պարոն Ջավրուշյանի անժամանակ մահվան կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից խորին ցավակցություն և զորակցություն են հայտնել նրա ընտանիքի անդամներին և հարազատներին: