Հայ ծիրանափողի լեգենդար վարպես Ջիվան Գասպարյանն այսօր կնքել է իր մահկանացուն։ Այս փաստը հուզել է շատերին, քանի որ աշխարհահռչակ դուդուկահարը իրապես մեծ մեծ սեր ու հարգանք էր վայելում շատերի կողմից։

Լեգենդար երաժիշտը հոկտեմբերին կբոլորեր իր իննսուներեք տարին։ Նրա վախճանվելու մասին լուրը հանրային շրջանակներին հասանելի է դարձրել երաժշտի անունը կրող թոռնիկը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը՝ ֆեյսբուքյան գրառման միջոցով։

Դուդուկահարը Կոտայքի մարզի Սոլագ գյուղից էր։ Նա բավականին բարդ ու դժվարին մանկության շրջան է անցել, քանի որ նրա մայրիկը շատ շուտ է մահացել։ Մանուկ Ջիվանի հայրն էլ զինվորագրվել ու մասնակցել է Համաշխարհային պատերազմին։

Այս պատճառով Ջիվանի մանկությունն անց է կացել որբանոցում։ Նա դեռ վեց տարեկանից նվագել է դուդուկ՝ համերգներից մեկի ժամանակ արժանանալով Ստալինի ուշադրությանը և թանկարժեք նվերին։

Հետագայում նա արդեն փայլում է այդ ոլորտում՝ արժանանալով ոսկե մեդալի և այլ արժեքավոր մրցանակների։ Նա հիրավի հայ ժողովրդի այցեքարտերից մեկն է միջազգային հարթակներում՝ որպես ծիրանափողի վարպետ ու բացառիկ անհատականություն։