Ցավալի․ «Գնաց մեր լավ ընկերը»․ կյանքից հեռացել է ևս մեկ ինքնատիպ անհատականություն

Գյումրիում իր բացառիկ և ինքնատիպ լամպերի աշխարհով հայտնի է Մանուկ Հովհաննիսյանը, որը տարիների ընթացքում ստեղծել է այնպիսի յուրօրինակ լամպերի հավաքածու, որ գրավել է շատ-շատերին։ Ցավոք սրտի, պայծառ ու լուսավոր Մանուկը կյանքից հեռացել է։

Այս մասին իր հարթակում հայտնել է Լևոն Բարսեղյանը՝ գրելով հետևյալը․ «Գնաց մեր լավ ընկերը՝ Լամպլանդիայի ստեղծողն ու հյուրերի ուղեկիցը, լամպերի Հայաստանի ամենամեծ ու ամենահետաքրքիր հավաքածուի ստեղծողը:

Արդեն Գյումրի եկողները հասկացել էին, որ այդ հավաքածուն չտեսնելն ու Մանուկին չլսելը սխալ է: Երկու շաբաթ առաջ հյուրեր ունեի, զանգեցի, որ զգուշացնեմ, որ գալիս ենք, չպատասխանեց, մտածեցի զբաղված է, ուշ գիշերին զանգեց, թե եկեք սամավարը դրած է, ընկերներով հավաքված ենք:

Ասացի՝ ուշ է, մնա մյուս անգամ: Շատ անուշ մարդ էր Մանուկը: Ափսոս, ցավակցում եմ հարազատներին եւ ընկերությանը»,- ափսոսանքով լի իր գրառումը եզրափակել է Լևոն Բարսեղյանը:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: