Աննա Դովլաթյանը հաճախ է իր կերպարով, ոճային տեսքով ուշադրություն գրավում։ Աննայի տեղադրած բոլոր նոր ու հետաքրքիր լուսանկարները միշտ էլ արժանանում են հետևորդների ջերմ ու ոգևորիչ արձագանքներին։

Երիտասարդ մայրիկը ոչ միայն սեփական ոճին է հետևում, այլ նաև նրբորեն է վերաբերվում դստեր արտաքին տեսքին։

Աննան, ինչպես հասցրել են նկատել նրա հետևորդները, առավել հաճախ նախընտրում է բաց ու նուրբ գունային երանգները։

Նրան ու փոքրիկ դստերը հաճախ կարելի է նկատել բաց գույնի՝ մասնավորապես սպիտակի և վարդագույնի գունային երանգավորմամբ հագուստով։

Աննան նոր ոճային լուսանկարներ է տեղադրել։ Այս կադրերում արտիստուհին մի դեպքում բաց վարդագույն, մեկ այլ դեպքում է սպիտակավուն գունային երանգավորմամբ հագուստներ է կրում։ Հագուստները երեկոյան են։

Աննայի հետևորները նրան գեղեցիկ հատկանիշներով են բնորոշել՝ անվանելով տարբերվող և յուրահատուկ։ Երիտասարդ մայրիկը լուսանկարներում, ինչպես միշտ, մազերն արձակ է թողել։ Նա վառ կերպար է ստացել։