Նունե Եսայանն առաջիկայում պատրաստվում է իր երգարվեստի սիրահարներին մի նոր ու գեղեցիկ երգի հիման վրա ստեղծված երգի տեսահոլովակ ներկայացնել։ Երգը սիրո մասին է։ Երգչուհին մինչ տեսահոլովակի պատրաստ լինելը անհամբերներին ներկայացրել է երգի համերգային տարբերակը։

Իր տեղադրած տեսանյութին կից Նունեն գրել է․ «Ձեզ շատ չեմ սպասեցնի։ Առայժմ էս տարբերակով։ Տեսահոլովակը շուտով։ Վայելեք։ Այսօրվա համերգի պրեմիերան»։

Տեսանյութն արվել է Նունեի վերջին համերգային կատարումներից մեկի ժամանակ։ Արձագանքները, ինչպես երևում է վերջում, բավականին ջերմ են ու ոգևորիչ։

Նունեի ներկայացրած նոր երգը պատմում է անսպասելի սիրահարվելու, սիրուց լքվելու մասին։ Երգը ոճային առումով նման է Նունեի ներկայացրած նման բովանդակության երգերին։ Ունկնդիրներն իրենց տպավորությունների մասին պատմող մեկնաբանություններ են թողել։

Շատերը գրել են, որ շատ լավ երգ է, շարունակ ցանկանում ես լսել, իսկ ոմանք էլ գրել են, որ շատ սիրեցին ստեղծագործությունը։ Նունեի կատարմամբ նոր երգը կարող եք ունկդրել կցված նյութի մեջ։