Այսօր հանրաճանաչ ու սիրելի արտիստուհի Արմինե Պողոսյանի տարեդարձն է․ արտիստուհին արդեն հիսուներեք տարեկան է։ Նա ծնունդով Երևանից է, բայց մանկությունն անցել է Ղամշլու գյուղում։ Նա մանկության տարիներին զբաղվել է երաժշտությամբ։

Թատրոն տանող ճանապարհն անցել է երաժշտությամբ։ Արմինեի ծնողները ցանկացել են, որ իրենց աղջիկը դառնա քանոնահարուհի։

Նա մանկապարտեզում քանոն է նվագել։ Նրան տարել են Հանրային հեռուստաընկերություն, որ նկարեն։

Հենց հեռուստաընկերության նկարահանումների ժամանակ էլ Արմինեն որոշել է, որ պետք է դառնա հեռուստատեսության դեմք։ Արմինեի մայրը կողմ էր դստեր ընտրության հարցում, քանի որ նա ժամանակին իրենց գյուղում դերասանուհի է եղել՝ խաղալով գյուղական թատրոնում։

Քանի որ Արմինեի հայրական կողմը դեմ էր աղջկա դերասանուհի դառնալու որոշմանը, Արմինեն թաքուն է ընդունվել Թատերական։

Առաջին անգամ հայոց լեզվի քննությունից նրան դուրս են հանել, քանի որ օգնել է մյուսներին, երկրորդ տարում նա հաջողությամբ ընդունվում է։