Հանրահայտ երգչուհիներից Սիրուշոն թերևս ամենից ակտիվ ներկայացուցիչներից է ոլորտում, ով հանդես է գալիս երգերի նոր պրեմիերաների ներկայացմամբ։ Երգչուհին նոր ստեղծագործություն է ներկայացրել, որը վերնագրված է «Ես ու դու»։

Երգի թեմատիկան դարձյալ սերն է։ Երգում սիրելին խոստանում է միշտ ու հավետ լինել սիրած էակինը։ Երգի մատուցմանը զուգահեռ խաղային տարբերակով գրվում են երգի բառերը, որի հեղինակն անձամբ երգչուհին է։ Ի դեպ, ինչպես հաճախ, այս դեպքում ևս երգի երաժշտությունը նույնպես հեղինակել է Սիրուշոն։

Երգի գրվող բառերի հետևի ֆոնին երկու սեռի ներկայացուցիչների ներհյուսված ձեռքերի նկար է։ Նկարում կարելի է ճանաչել Սիրուշոյի և ամուսնու ձեռքերը։

Երգն ինչ-որ չափով ունի նաև ինքնակենսագրական բնույթ, քանի որ այստեղ ունկնդիրը նաև ճանաչում է Սիրուշոյի և ամուսնու սիրո պատմությունը, որի մասին երբեմն խոսում է նաև Սիրուշոն։ Երգը կարող եք ունկնդրել վարը կցված նյութի մեջ։