Սիրուշոն, ինչպես հայտնի է, ամուսնու ու բալիկների հետ ամառային արձակուրդի է մեկնել։ Նրանց արձակուրդային վայրն այս ժամանակաշրջանի համար անփոփոխ է մնացել։ Զույգը դարձյալ որոշել է ընտանեկան հանգիստը կազմակերպել Արցախի բնաշխարհում։

Սիրուշոն պարբերաբար պատմում է, թե այս օրերի ընթացքում ինչ բացահայտումներ է հասցրել անել Արցախի տեղավայրերի ու բնաշխարհի մասին, որոնցից մինչ այս գաղափար չուներ։

Երգչուհին նաև այս ընթացքում պարբերաբար սիրառատ ու ջերմ կադրեր է հրապարակում ամուսնու հետ ունեցած շփումներից։ Կադրերից մեկում նա մոտենում ու համբուրում է քնած Լևոն Քոչարյանին։

Մեկ այլ կադրում էլ երևում է, թե ինչպես է զույգը շփվում ձեռքի շարժումներով։ Սիրուշոն տեսանյութին կից գրել է, որ իրենք այդպես քննարկում են տիկտոկյան վիդիոների շարժումները։ Ի դեպ, Սիրուշոն սիրո մասին իր վերջին երգի հետ կապված բազմաթիվ արձագանքներ է ստացել։

Երգչուհին տեղեկացնում է, որ ինքը տեսել է իր երգի հիման վրա շատերի պատրաստած ռոմանտիկ տեսանյութերը և շնորհակալ է բոլորից։ Սիրուշոյի հրապարակած կադրերից մի քանիսը՝ կից։