Մայիսի տանսվեցին Սիրուշոյի և Լևոնի կրտսեր որդին՝ Միքայելը, բոլորել ծննդյան հինգ տարին։ Միքայելը հայտնի է հայրիկի՝ Լևոն Քոչարյանի հետ ունեցած անկեղծ զրույցների տեսանյութերի շնորհիվ։

Դեռ սպտեմբերին ավագ որդուն դպրոց ճանապարհով Լևոն Քոչարյանը մի փոքրիկ տեսանյութ էր տեղադրել, որտեղ փոքրիկ Միքայելը նրան հարցուփորձ էր անում ընկենրենի մասին։ Այս խոսակցությունը, ինչպես երևում է, շարունակական բնույթ է կրում։

Այս մասին ենթադրություններ անելու առիթ է տալիս Լևոն Քոչարյանի շնորհավորական հրապարակումը։ Նա տեղադրել է իր և կրտսեր տղայի՝ Միքայելի լուսանկարը՝ գրելով․ «Միշտ քո ընկերն եմ․ Միքայել 5»:

Որդու ծննդյան օրվա առիթով Սիրուշոն ևս հրապարակել է իր և Միքայելի սիրառատ լուսանկարները։ Ջերմ լուսանկար է տեղադրել նաև Միքայելի պապիկներից մեկը՝ տաղանդավոր դերասան Հրաչյա Հարությունյանը։

Հ․ Հարությունյանի տեղադրած լուսանկարում երևում է, թե փոքրիկ Միքայելն ինչպես է փաթաթվել պապիկի ոտքերին, իսկ պապիկը բռնել է նրան, որ չընկնի։